Բաժիններ՝

Թալիբները ցրել են կանանց ակցիան Քաբուլում

Թալիբները («Թալիբան» շարժումը) օդ կրակոցներով ցրել են կանանց ցույցը, որոնք հավաքվել էին Աֆղանստանում Իրանի դեսպանատան մոտ, որպեսզի պաշտպանեն իրանցի կանանց բողոքներն ու պայքարը հանուն իրենց իրավունքների: Այդ մասին ականատեսը հայտնել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ականատեսի խոսքով՝ աֆղանցի կանայք սեպտեմբերի 29-ին հավաքվել են երկրի մայրաքաղաք Քաբուլում Իրանի դեսպանության շենքի մոտ՝ իրենց աջակցությունը հայտնելու իրանական ժողովրդի համազգային բողոքներին Մահսա Ամինիի մահից հետո: Աֆղանցի կանայք պլակատներներ էին բռնել «Կանայք, կյանք, ազատություն», «Իրանի եւ Աֆղանստանի կանայք դեմ են գերությանը» մակագրություններով: Ինչպես նշել է աղբյուրը, ցույցը ցրելու համար «Թալիբան»-ի ուժերը մի քանի կրակոցներ են արձակել օդում: «Ֆրանսպրես» գործակալության տվյալներով՝ ակցիային մասնակցել են շուրջ 25 աֆղանցի կանայք:

Վերջին մի քանի օրերին Իրանի մի շարք խոշոր քաղաքների փողոցներում անընդմեջ անկարգություններ եւ բողոքներ են անցկացվում Մահսա Ամինիի մահից հետո: Դրանց ընթացքում արդեն սպանվել է «Բասիջ» ժողովրդական աշխարհազորի չորս աշխատակից, եւս 180-ն ստացել է դանակով հասցված վերքեր: Տեղական ԶԼՄ-ների ոչ պաշտոնական տվյալներով, եւս 41 մարդ սպանվել է, շուրջ 100-ը՝ վերքեր ստացել: Սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակվել է բողոքողների կողմից ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կոշտ վերաբերմունքի եւ նրանց ծեծելու վերաբերյալ: Բացի այդ, բողոքողները քաղաքների փողոցներում կազմակերպում են ավազակություն եւ ավեր՝ վնաս հասցնելով հասարակական ու պետական ենթակառուցվածքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս