Բաժիններ՝

ԱՄԷ-ն Իրանից պահանջել է ազատել «օկուպացված» կղզիները. Թեհրանը պատասխանել է

Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանում Իրանից պահանջել է դադարեցնել Պարսից ծոցի երեք կղզիների՝ Մեծ Թունբի, Փոքր Թունբ և Աբու Մուսայի «օկուպացիան»:

Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության պետնախարար Ռիմ բինթ Իբրահիմ Ալ Հաշեմիի խոսքով՝ ԱՄԷ-ն ունի այս կղզիների սեփականության ինքնիշխան իրավունքը։

«Մենք երբեք չենք դադարի այս կղզիների նկատմամբ մեր օրինական պահանջները ներկայացնել ո՛չ ուղղակի բանակցությունների, ո՛չ էլ Արդարադատության միջազգային դատարանի միջոցով»,- ասել է նախարարը։

Ինչպես գրում է Tasnim-ը, ՄԱԿ-ի Գլխավոր վերհաժողովում Իրանը ներկայացնող պատվիրակությունը մերժել է Արաբական Միացյալ Էմիրությունների անհիմն պահանջը Պարսից ծոցի երեք կղզիների նկատմամբ՝ զգուշացնելով չթիրախավորել Իրանի տարածքային ամբողջականությունը:

«ԱՄԷ պաշտոնյայի պնդումները և անհիմն պնդումների կրկնությունը Պարսից ծոցում իրանական կղզիների վերաբերյալ հավասարազոր են Իրանի տարածքային ամբողջականության դեմ հարձակման»,- ասվում է Իրանի պատվիրակության հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս