ԱՄՆ դեսպանը հանդիպել է Սյունիքի մարզպետին՝ պարզելու հարձակումների ազդեցությունը բնակչության վրա
Դեսպան Թրեյսին հանդիպեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին՝ պարզելու, թե Սյունիքի ազգաբնակչության վրա ինչ ազդեցություն են ունեցել սեպտեմբերի կեսերի հարձակումները և քննարկելու հումանիտար կարիքները։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
Ինչպես պետքարտուղար Բլինքենն էր նշել Անկախության օրվա իր ուղերձում, Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը։