Մասնավոր ոլորտում կաշառք տալու մեղադրանքով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, սեպտեմբերի 28-ին, ժամը 20.50-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 1974 թ. ծնված Գագիկ Ա.-ին, որը սեպտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի (Մասնավոր ոլորտում կաշառք տալը) 1-ին մասի մեղադրանքով:
Գագիկ Ա.-ին պարտավորեցվել է ներկայանալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: