Հայաստանի տարածքը օկուպացված է. ադրբեջանական ստորաբաժանումը գտնվում է ՀՀ-ում. Փաշինյան

Կառավարության հերթական նիստը Նիկոլ Փաշինյանը սկսեց Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավ-արևելյան հատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից  հերթական սադրանքի մասին արձանագրումով:

Նա տեղեկացրեց, որ թշնամու զինված ուժերի ստորաբաժանումները հարված են հասցրել  ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ:

«Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորումն է՝ ընդ որում, պիտի արձանագրեմ, որ ինժեներական աշխատանքներն իրականացվելիս են եղել ՀՀ տարածքում,  և ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել,  նույնպես գտնվել են ՀՀ տարածքում:

«Սա ագրեսիվ գործողությունների և ագրեսիայի շարունակությունն է. ՀՀ տարածքը օկուպացված է, և մեր դիրքորոշումը միանշանակ է և աներկբա, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է հետ քաշվեն ՀՀ տարածքից,- ասաց Նիկոլ Փաշինյանը, ապա ընդգծեց,- Մենք ԶՈՒ բարեփոխումների լայնածավալ գործընթաց ենք սկսել, և Ադրբեջանը նման սադրանքներով փորձում է այնպես անել, որ ՀՀ-ն հնարավորություն չունենա իրականացնել ԶՈՒ բարեփոխումները: Նաև տեղյակ եք, որ բոլոր այն ուղղություններով և բոլոր այն դեպքերում, որտեղ հնարավոր է՝ ցավոք, նրանք որոշակի հաջողություններ ունեն՝ նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով, որտեղ հնարավոր է՝ նրանք փորձում են այնպես անել, որ ՀՀ-ին զենք և ռազմամթերք չմատակարարվի:

Մենք դեպքեր ունենք, երբ հարյուր-միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց ՀՀ նկատմամբ մատակարարումների պարտավորութունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից»,- Կառավարության անդամներին տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս