Եվրահանձնաժողովն առաջարկել է պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակում առավելագույն գին սահմանել ՌԴ-ից նավթի ներմուծման համար

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանից նավթի ներմուծման առավելագույն գին սահմանելու պաշտոնական առաջարկի մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությանը:

«Այսօր այս փաթեթում մենք ներկայացնում ենք նավթի գների սահմանափակման իրավական դաշտը», – ասաց նա:

Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ մի շարք զարգացող երկրներ դեռ կարիք ունեն Ռուսաստանից ցածր գներով նավթի մատակարարումների, և սահմանափակումը կօգնի նվազեցնել Ռուսաստանի եկամուտները և պահպանել կայունությունը համաշխարհային էներգետիկ շուկաներում։

Տեսանյութեր

Լրահոս