Իրանի նախագահն այսօր հանդես կգա կոչով
Իրանի նախագահ էբրահիմ Ռայիսին այսօր կդիմի ժողովրդին՝ կապված Մահսա Ամինիի սպանությանը հաջորդած անկարգությունների հետ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին 22-ամյա Մահսա Ամինիին Թեհրանում դաժան ծեծի էին ենթարկել ոստիկանները՝ հիջաբ չկրելու պատճառով։ Աղջիկը մահացել էր։ Դրան հաջորդել են զանգվածային ակցիաները, կանայք սկսել են ցուցադրաբար վառել իրենց հիջաբները, կտրել մազերը։