Եվրահանձնաժողովում Թուրքիային կոչ են անում վերջ տալ սպառնալիքներին

Թուրք-հունական լարվածության համատեքստում Եվրահանձնաժողովը զգուշացում է արել պաշտոնական Անկարային: Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակ Պետեր Ստանոն Թուրքիային կոչ է արել վերջ տալ սպառնալիքներին, որոնք ուղղված են Հունաստանի դեմ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Ակնկալիք ունենք, որ Թուրքիան վերջ կդնի իր սպառնալիքներին, ագրեսիվ խոսույթին»,- ասել է եվրապաշտոնյան՝ կոչ անելով Թուրքիային հարգել Եվրամիության անդամ երկրների տարածքային ամբողջականությունը:

Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակը նաև կոչ է արել Անկարային Հունաստանի հետ խնդիրները լուծել երկխոսության միջոցով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930