«Գայանե Պապոյանի հետ տեղի ունեցած միջադեպը նրա մասնագիտական գործունեության հետ որևէ առնչություն չունի»․ Սիլվի Տիգրանյան
Հարգելի գործընկերներ,
Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ՝ անցագրային կետի և Սայաթ Նովա 27 շենքի բակային հատվածում, փաստաբան Գայանե Պապոյանի հետ տեղի ունեցած միջադեպը նրա մասնագիտական գործունեության հետ որևէ առնչություն չունի:
Մենք անմիջապես զրուցել ենք նրա հետ և տեղեկացել կատարվածի մասին: Բարեբախտաբար մեր գործընկերոջ մոտ ամեն բան կարգին է:
Մնացյալ հանգամանքները պարզելու ուղղությամբ իրավապահների կողմից աշխատանքներ են տարվում:
Հարգանքով՝
ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ
Սիլվի Տիգրանյան