![](/banners/BeFunky-design.jpg)
1 զոհ, 5 վիրավոր. ավտովթար՝ Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհին
![](https://168.am/wp-content/uploads/2022/09/timthumb-1-10.jpg)
Սեպտեմբերի 27-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21074» մակնիշի մեքենաներ:
«ՎԱԶ-21074»-ի վարորդը՝ 28-ամյա Նարեկ Հովհաննիսյանը, մահացել է, իսկ չորս ուղևորները և «Մերսեդեսի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն: