Երևանի պետական կամերային երգչախումբն առաջին մրցանակն է նվաճել միջազգային փառատոնում
Երևանի պետական կամերային երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ, Լեհաստանում «Հայնովկա» ուղղափառ եկեղեցական երաժշտության փառատոնին արժանացել է առաջին մրցանակի՝ պրոֆեսիոնալ երգչախմբեր անվանակարգում։ Այս մասին հայտնում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնից:
Փառատոնին մասնակցել են առաջատար երաժշտական կոլեկտիվներ։ Երգչախումբը ելույթներով հանդես է եկել փառատոնի շրջանակում՝ լավագույնս ներկայացնելով հայ կատարողական արվեստը։
Փառատոնին մասնակցությունն իրականություն է դարձել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն աջակցությամբ։
Փառատոնն անցկացվել է 41-րդ անգամ և տեղի է ունեցել սեպտեմբերի 21-25-ը։