Սեպտեմբերի 19-25-ը հաստատվել է կորոնավիրուսի 1431 դեպք, 4 մարդ մահացել է
Սեպտեմբերի 19-25-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1431 նոր դեպք, կատարվել է 5523 թեստավորում: Առողջացել է 2133 բուժառու, արձանագրվել է մահվան 4 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 442875 դեպք, որոնցից 430192-ը՝ առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 2307 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8683 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 210 961 թեստավորում: