Բյուրեղավանի թիվ 28/11 ընտրատեղամասում ժամը 13:35-ի դրությամբ ընտրել է 515 ընտրող

Սեպտեմբերի 25-ին Բյուրեղավան խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ են։ Համայնքի թիվ 28/11 ընտրատեղամասում, որը տեղակայված է Բյուրեղավանի հիմնական դպրոցում, ժամը 13:35-ի դրությամբ ընտրել է 515 ընտրող՝ 1811 ընտրողից։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության 8 մարզերի 18 համայնքներում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

ՏԻՄ ընտրություններ են ընթանում Ջրվեժ, Ճամբարակ, Տաշիր, Ակունք, Արենի, Գյուլագարակ, Լոռի Բերդ, Չարենցավան, Անի, Քաջարան, Եղեգիս, Բերդ, Ծաղկահովիտ, Ալավերդի, Բյուրեղավան, Թալին, Սիսիան համայնքներում։

Նշենք, որ այսօր ընթացող ՏԻՄ ընտրություններում ընտրողների ընդհանուր թիվը 27.07.2022-ի դրությամբ կազմում է 236.474 (երկու հարյուր երեսունվեց հազար չորս հարյուր յոթանասունչորս)։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան պետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում խոսակցություններ էին շրջանառվում, որ ՏԻՄ ընտրությունները կարող է հետաձգվեն։ Թեև վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական կայուն վիճակ է, փորձագիտական հանրության շրջանում լիարժեք վստահություն չկա, որ թշնամին չի շարունակի ռազմական ոտնձությունները մեր երկրի տարածքում:

Ավելին,  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սեպտեմբերի 15-ի նիստում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարեց, թե՝ «Կան հավաստի տեղեկություններ, որ Ադրբեջանը ծրագրում է ևս մեկ ռազմական հարձակում՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջևանի ուղղությամբ»:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, սակայն, 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ ընտրություններն օրենքով սահմանված կարգով կարող են չեղարկվել միայն ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու դեպքում։

Տեսանյութեր

Լրահոս