Նիկոլ Փաշինյանը մեկնել է Նյու Յորք, ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանում

Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան մեկնել է Նյու Յորք: Կառավարության ղեկավարը սեպտեմբերի 22-24-ը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին, որի ընթացքում հանդես կգա ելույթով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Այցի շրջանակում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի մի շարք հանդիպումները տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների գործընկերների հետ:

Տեսանյութեր

Լրահոս