«Հերթական անգամ բորշը սարքեց Փաշինյանը, բայց պատասխան կտա ժողովուրդը». Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կապիտուլյանտներ, ձեր շեֆի «կառուցողական գործընկերը» քիչ առաջ ասել է ՝ ենթադրվում էր, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին դեպի Նախիջեւան միջանցք տրամադրի, բայց մինչ օրս նույնիսկ միջանցքի երթուղին չեն ներկայացրել։
Էս ի՞նչ հաշիվա…
Ի՞նչ է նշանակում «ենթադրվում էր միջանցք տրամադրել»։
Ո՞վ է խոստացել միջանցքը։
Ենթադրվում է, որ խոստացել է նա ում հետ Ալիեւն է հանդիպել։
Ո՞ւմ հետ է հանդիպել Ալիեւը։
Նախկինների՞։
Ոչ, հարգելիներս։
Նիկոլ Փաշինյանի։
Հերթական անգամ բորշը սարքեց Փաշինյանը, բայց պատասխան կտա ժողովուրդը։