ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ղեկավարած պատվիրակությունը ժամանել է Հայաստան
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման համաձայն՝ սեպտեմբերի 20-ին Հայաստան է ժամանել Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ղեկավարած պատվիրակությունը:Այս մասին հայտնում են ՀԱՊԿ լրատվական ծառայությունից, առաքելության կազմում են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչ կազմակերպության աշխատակիցներ:
«Առաքելության վրա դրված են խնդիրներ՝ կապված ստեղծված իրավիճակի գնահատման, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տարածաշրջանում իրավիճակի մասին մանրակրկիտ զեկույցի պատրաստման ու Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության ապաէսկալացման համար առաջարկությունների մշակման հետ: Առաքելության աշխատանքի ընթացքում պլանավորված են սահմանամերձ շրջաններում ընթացիկ իրավիճակի ուսումնասիրման ու մոնիթորինգի հետ կապված միջոցառումներ, ինչպես նաև հանդիպումների անցկացում Հայաստանի Հանրապետության բարձրագույն քաղաքական ու ռազմական ղեկավարության հետ»,- ասված է ՀԱՊԿ մամուլի ծառայության հաղորդագրությունում: