Պուտինը կընդունի ՌԴ-ում ՀՀ դեսպանի հավատարմագրերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը՝ սեպտեմբերի 20-ին, կընդունի ավելի քան 20 օտարերկրյա դեսպանների հավատարմագրերը: Խոսքը Բելառուսի, Հայաստանի, Մոլդովայի, Սերբիայի, Եգիպտոսի, Պորտուգալիայի, Կիպրոսի, Հարավային Կորեայի և Վենեսուելայի դեսպանների հավատարմագրերի մասին է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Նշենք, որ ներկայում ՌԴ -ում ՀՀ դեսպանն է Վաղարշակ Հարությունյանը, որն այս պաշտոնում է նշանակվել ընթացիկ տարվա հունվարին:

Տեսանյութեր

Լրահոս