Չէ, այդպես լավ չէ. միգուցե պատերազմ հայտարարե՞ք Իրանին. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը, անդրադառնալով Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կազմակերպված ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հանդիպմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Չէ, էլի՝ բայց ո՞ւմ խիստ «ճանճանչափայլ» մտքով է անցնել Նենսի Փելոսիին այս ճակատագրական պահին Գաֆեսջյան կենտրոնում կանգնեցնել կամ թույլ տալ կանգնել Ավարայրի նկարի առջև ելույթի, որպեսզի նա այդ ելույթը սկսի՝ ասելով, որ այդ նկարում՝ «քիրստոնյա Հայաստանի՝ պարսիկների դեմ պայքարի դրվագն է»։

Չէ, այդպես լավ չէ. միգուցե պատերազմ հայտարարե՞ք Իրանին, որն այս պահին ապահովում է Հայաստանի անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը և զսպում Բաքվի վարչախմբին»։

Տեսանյութեր

Լրահոս