«Ի՞նչ է պահանջում Հայաստանի շահը»․ Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի՞նչ է պահանջում Հայաստանի շահը։
Ու՞մ տված զենքով է հայ զինվորն այսօր պաշտպանում Հայաստանը։
ՆԱՏՈ՞-ի,թե՞՝ Ռուսաստանի..
Պարզ է,որ Ռուսաստանի։
Ո՞վ է մեր սպառնալիքը։
Թուրքիան ու Ադրբեջանը։
Ո՞ր ալյանսի մեջ է Թուրքիան.
ՆԱՏՈ՞-ի ,թե՞՝ ՀԱՊԿ -ի։
ՆԱՏՈ-ի անդամ է Թուրքիան։
Բա ի՞նչ եք հակառուսական «տիդիրիտներ» անում,դրա փոխարեն Թուրքիայի ու ՆԱՏՈ-ի ազդեցության մեծացման դեմ պայքարեք։
Ո՞նց եղավ,որ Ռուսաստանի համար ամենադժվար պահին ադրբեջանցիները հարձակվեցին մեզ վրա։
Ո՞ւմ էր դա ձեռնտու։
Ռուսաստանի՞ն…չեմ կարծում։
Արդյոք Հայաստանի շահերից է բխում Ռուսաստանի դիրքերի թուլացումը։
Ոչ եւ հազար անգամ ոչ։
Քանի որ այդ տեղը գրավելու է Թուրքիան։
Վերջ տվեք հակառուսականությանը,դա չի բխում մեր ազգի ու պետության կենսական շահերից»։