«Վարդենիսում իրավիճակը հանգիստ է». Ահարոն Խաչատրյան
Վարդենիս խոշորացված համայնքում իրավիճակը հանգիստ է. 168.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը:
«Երեկ չէ առաջին օրը ժամը 8-ից մինչև հիմա որևէ կրակոց չի եղել»,- հավելեց Ահարոն Խաչատրյանը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Այսօր Նիկոլ Փաշինյանը կառավարության հերթական նիստում հայտարարեց՝ Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 135 զոհ, սակայն այդ թիվը վերջնական չէ։