Թշնամին պատանդ էր վերցրել 4 հայի, ապա փոխանակում կատարել․ ի՞նչ է տեղի ունեցել Ներքին Հանդում երեկ․ hetq.am
hetq.am-ը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Ներքին Հանդի հատվածում կորել էր կապը ԱԻՆ-ի աշխատակցի հետ, որը հետո վերադարձել է հայկական կողմ։ Սա պաշտոնական տեղեկատվություն է, որտեղ բացարձակ չի նշվել, որ ԱԻՆ-ի աշխատակիցը պատանդ էր վերցվել թշնամու կողմից, ավելին՝ նա մենակ չի եղել։
«Հետքին» հաջողվել է իրազեկ աղբյուրից պարզել դեպքի մանրամասները։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, որը ցանկացավ գաղտնի մնալ, Կապանի շտապօգնության ծառայության «ՈւԱԶ» մեքենան երեկ գնացել էր Ներքին Հանդի վերեւում գտնվող դիրքերից դիեր հանելու։
Աղբյուրը պատմում է, որ մեքենայում Կարմիր խաչի ներկայացուցիչներ չեն եղել։ Եղել է շտապօգնության աշխատակից վարորդը, 2 զինվորական եւ ԱԻՆ-ի 1 աշխատակից։ Նրանք զինված չեն եղել։ «Հետքի» աղբյուրի փոխանցմամբ՝ տարհանում իրականացնողներին զենք չի տրվում։ Առաջնագծում թշնամու զինվորականները 4 հոգուն էլ պատանդ են վերցրել։
Շտապօգնության վարորդին շուրջ 4 ժամ ձեռքերը կապած պահել են, գետնին պառկեցրած վիճակում, հետո մոտեցել է բարձրաստիճան ադրբեջանցի զինվորականն ու հարցրել, թե արդյոք ռուսերեն գիտի։ Դրանից հետո ադրբեջանցիները պայման են դրել, որ եթե հայկական կողմը վերադարձնի ադրբեջանցի մեկ վիրավորի եւ մեկ դիակ, իրենք 4 հային ազատ կարձակեն, իսկ հայկական կողմի դիերը կվերադարձնեն»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: