«Արա՛, պատերազմ է, հասկանո՞ւմ եք, թե՞ ոչ․ հո դուք հիվանդ չեք, ինչե՞ր եք զառանցում անճարությունից…»․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօրվա կառավարության նիստից չես հասկանում, սա թշնամու կողմից վերապատրաստված իլյուզիոնիստների զրուցատաղավա՞ր է, թե՞ մտավոր հետամնաց խեղկատակների խաղահրապարակ:

Արա՛, պատերազմ է, հասկանո՞ւմ եք, թե՞ ոչ: Խառնված աշխարհի պայմաններում քեզ ոչնչացնել ցանկացող դարավոր թշնամու հետ պա՜-տե´-րա´զմ: Ի՞նչ հայկական ժողովրդավարություն, ի՞նչ խաղաղության ռոմանտիկ օրակարգ, ի՞նչ մարդու իրավունքներ ու նմանատիպ բաներ: Փոխվել է աշխարհը: Ուզում ես ժողովրդավար եղիր, ուզում ես ավտորիտար եղիր, ով ուզում ես եղիր. առիթ կա քեզ արանքից հանելու` օգտագործում են, շանսը բաց չեն թողնում: Այնպես ինչպես 1915թ. շանսը բաց չեն թողել մեզ ցեղասպանելու համար:

Ձեր հարազատ, սիրելի թուրքը դա է, ի՞նչ հարձակում հայկական ժողովրդավարության վրա, ի՞նչ հարձակում տնտեսական զարգացման վրա: Հո դուք հիվանդ չեք, ինչե՞ր եք զառանցում անճարությունից…

Ինչպես տեսա, նաև հիմքեր եք ստեղծում, որ վերջում մեղքը գցեք ժողովրդի պատրաստակամության, կամավորության ու միջազգային հանրության վրա:
Ձեր մոտ բան չի փոխվել: Դուք նույն անուղղելի սրիկաներն եք, իսկ մեր ժողովուրդն էլ` նույն անուղղելի միամիտը»:

Տեսանյութեր

Լրահոս