Վստահելի տեղեկություններ կան, որ Ադրբեջանը ծրագրում է ևս մեկ հարձակում. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

Վստահելի տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը ծրագրում է ևս մեկ ռազմական հարձակում՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը, այդ թվում Նախիջևանի ուղղությամբ: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում հայտարարեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը:

Մարգարյանը նախ նշեց՝ մինչև իրենք նիստում խոսում են, հաղորդումներ են ստացվում, որ փխրուն հրադադարը սպառնալիքի տակ է։

«Վստահելի տեղեկություններ կան, որ Ադրբեջանը ծրագրում է ևս մեկ ռազմական հարձակում՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջևանի ուղղությամբ, որպեսզի իրականացնի ՀՀ ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ստեղծելու Ադրբեջանի անօրինական հավակնությունները»,-ասաց Հայաստանի ներկայացուցիչը:

Տեսանյութեր

Լրահոս