ՌԴ և Թուրքիայի նախագահները կարճ զրույց են ունեցել ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սամարղանդում` Շանհայյան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույց են ունեցել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երկու երկրների ղեկավարները մասնակցել են նաև ծառատունկի արարողությանը։

Սեպտեմբերի 16-ին երկու երկրների նախագահները կանցկացնեն լիարժեք բանակցություններ։ Սպասվում է, որ նրանք գնահատական կտան հացահատիկի գործարքի իրականացմանը։

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ դա նախատեսվածի համաձայն չի իրականացվում։

Տեսանյութեր

Լրահոս