ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները կայցելեն ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով տուժած շրջաններ. ԱԳՆ խոսնակ
ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սեպտեմբերի 16-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները կայցելեն ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով տուժած շրջաններ»: