«ՔՊ-ին եւ անգամ Ռուբեն Վարդանյանին խորհուրդ կտամ ծանոթանալ պատերազմի ժամանակ Չեմբեռլենին հեռացնելու ու Չերչիլին վարչապետ ընտրելու պատմությանը»

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՔՊ-ին եւ անգամ Ռուբեն Վարդանյանին խորհուրդ կտամ ծանոթանալ պատերազմի ժամանակ Չեմբեռլենին հեռացնելու ու Չերչիլին վարչապետ ընտրելու պատմությանը:

ՔՊ-ից ասում են՝ վտանգի ժամանակ չի կարելի վարչապետ փոխել։

Ռուբեն Վարդանյանն էլ ասում է՝ պատերազմի ժամանակ անթույլատրելի է վտանգել սեփական երկրի իշխանությունների լեգիտիմությունը, ինչպիսին էլ որ դրանք լինեն։

Լո՞ւրջ… պարոնայք եւ տիկնայք։

Անգլիացիներից հաստատ խելացի չեք..․

Հիշեցնեմ, որ Երկրորդ աշխարհամարտը Մեծ Բրիտանիան սկսեց, երբ վարչապետ Նեւիլ Չեմբեռլենն էր, ով չէր կարողանում սպասարկել պետական շահը։

1940-ին լեյբորիստների ու պահպանողականների համաձայնության արդյունքում իշխանությունից հեռացվեց պարտվողական վարչապետ

Նևիլ Չեմբեռլենն ու վարչապետ ընտրվեց Ուինսթոն Չերչիլը, որն էլ 1945-ին հաղթանակ պարգեւեց Բրիտանիային։

Հերիք է տգետ թեզեր տարածեք, թե վտանգի ժամանակ իշխանություն չեն փոխում։

Հենց վտանգի ժամանակ պետք է ապիկար իշխանությունը փոխել, որ հայրենիք չկորցնենք։

Հ.Գ. Ի դեպ, Չեմբեռլենն էլ ասում էր՝ ձեզ բերել եմ խաղաղության դարաշրջան,բայց Անգլիան մտցրեց պատերազմի մեջ»։

Տեսանյութեր

Լրահոս