Մեր այստեղ գտնվելու նպատակն այդ օրակարգը ներկայացնելն է. Մենուա Սողոմոնյան

ԵՊՀ դասախոս, դոցենտ Մենուա Սողոմոնյանն այսօր ԱԺ առջև ինքնաբուխ հանրահավաքի մեկնարկի ժամանակ հայտարարեց. «Սա հանրահավաք չէ՝ կազմակերպված հարթակում կանգնած մարդկանց կողմից. սա ինքնաբուխ հավաք է: Վերջին երկու-երեք օրերի  և հատկապես երեկվա ընթացքում այստեղ հավաքված մարդկանց կողմից՝ այն պահանջի հիման վրա, որ ներկայացրեք՝ ինչ է լինելու,  ներկայացրեք քաղաքական լուծում, մենք ձևակերպված այդ պահանջին ընդառաջ՝ փորձելու ենք ներկայացնել քաղաքական օրակարգ, քաղաքական լուծում:

Այսօր ելույթները շատ չեն լինելու. մեր այստեղ գտնվելու նպատակն այդ օրակարգը ներկայացնելն է: Այն ընդունվելու պարագայում՝ դրա կիրառմանը ձեռնամուխ լինելն է,  չընդունվելու պարագայում՝ հարթակից հեռանալն է»:

 

Տեսանյութեր

Լրահոս