«ՀՀ-ն հերթական պարտության տանելու նպատակաուղղված պրոցես է գնում». Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Բավական դժվար է այս իրավիճակում լուծումներ առաջարկելը, որովհետև իսկապես տնային աշխատանքը չի արվել. պետությունը չի արել այդ գործը, և մենք հենց այս պահին կանգնած ենք մեր հանրապետության ամենագեղեցիկ քաղաքներից մեկի՝ Ջերմուկի կորստի իրական վտանգի առջև»,- «Ներքին և արտաքին ռիսկերի պաշար» թեմայով քննարկման ժամանակ նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ համոզում հայտնելով, որ այդ վտանգը չեզոքացնելուն ուղղված համարժեք քայլեր պետությունը չի անում:
Քաղաքագետը նկատեց, որ այժմ իրականացվում է սցենար, որ հետո հանկարծ ոչ ոք չմեղադրի Նիկոլ Փաշինյանին դավաճանության մեջ:
«Բայց եթե այսօր երեկոյան Ջերմուկը գրավեն, վստահ եմ, որ վաղը ժողովրդի մեծ մասը լուռ համաձայնելու է, որպեսզի ստորագրվի այդ խաղաղության պայմանագիրը, որով Արցախը ամբողջությամբ տրվի Ադրբեջանին»: