«Չի կարող այսպես շարունակվել, շա՞տ եք սիրում Փաշինյանին, հանեք, առանց իշխանության սիրեք». Կարին Տոնոյան
ԱԺ-ի դիմաց ակցիային մասնակցող Կարին Տոնոյանը ՔՊ-ականներին զգուշացրել է՝ բոլորի հետևից գնալու են:
«Եթե դուք հիմա չհասկացաք, որ ծայրահեղ է վիճակը, և ձեր ձեռքում է գտնվում ՀՀ-ի ճակատագիրը, ուրեմն վաղը չնեղանաք՝ բոլորիդ հետևից հատ առ հատ գալու ենք: Որևէ մեկիդ երեխան իմ երեխայից լավը չէ: Չմտածեք, որ 2 տարին անցել է, վրեժի կրակը մարել է մեր հոգիներում: Կամ հրաժարվեք և երկիրը տվեք մարդկանց, որ խելքի բերեն, կամ մեզ հետ եք գործ ունենալու: Շատ օրինաչափ է, որ հենց զոհվածների ծնողներն են ոտքի ելել, որովհետև մենք գիտենք՝ ինչ է ցավը: Մենք գիտենք՝ ինչ է նշանակում հայրենիքի պատիվ, հող, զավակ կորցնելը: Այս մարդը մեզնից խլել է ամեն ինչ, էլ բան կա՞, որ պիտի խլի, ինչի՞ ենք հանդուրժում այս մարդուն»,- ասել է Տոնոյանը՝ շեշտելով՝ չի հավատում, որ անելանելի է վիճակը:
«Քիչ առաջ ասում էին՝ գերտերությունները որոշել են: Ես իմ երկիրը չեմ տալիս, իմ բաժին երկիրը: ԱՄՆ, ՌԴ, ուզում են լուսնից իջնեն այլմոլորակայինները, չեմ տալու և չեմ տա: Եթե մենք կանգնեցինք մեր երկիրը պաշտպանելու, որևէ մեկը չի կարողանալու մեզ ստիպել՝ կատարել իրենց ուզածը»,- շեշտել է Կարին Տոնոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում