Lո՞ւրջ, չբանակցե՞նք Բաքվի հետ, էլի երկուսով գնալու եք սահմա՞ն պահեք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

«Ի՞նչ պիտի լինի, որ էս դահլիճում ձեր օրակարգը սպասարկվի. Հայաստանը գրավեն վերջնականապես, բոլորս մեռնենք: Ի՞նչ պետք է լինի, որ դուք գաք դահլիճ. ո՞րն է ձեր օրակարգը անվտանգությունից դուրս, ուզում եմ հասկանալ,  կամ դուք խի՞ եք եկել»,- ԱԺ նիստում ընդդիմադիր պատգամավորներին դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ ԱԺ-ում համաձայնություն ձեռք չի բերվել ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ միասնական հայտարարություն ընդունելու համար. «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները ներկայացրել էին իրենց հեղինակած հայտարարությունը։

«Ադրբեջանի մասին հայտարարություն ենք ընդունում, երրորդ կետով ներքաղաքական հարց եք լուծում՝ այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի քաղաքական սնանկությունը։ Ո՞ւմ է դա հետաքրքիր, հիմա մենք դրա մասի՞ն ենք խոսում, ձեր սնանկության մասին 30 տասնամյակ կարելի է խոսել։

Չորրորդ կետով էլ ասում եք՝ Ադրբեջանի հետ բանակցություններից դուրս գանք։ Լո՞ւրջ, դուրս գանք, բա ի՞նչ անենք, որ դուրս գանք. էլի երկու հոգով գնալու եք սահման պահե՞ք»:

Կարդացեք նաև

Ազգային ժողովն այսօր ընդունել է ադրբեջանական հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծ։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ներկայացրել էին առանձին առաջարկությունների փաթեթներ։

Տեսանյութեր

Լրահոս