«Գեղարքունիքի արևելքն ինտենսիվ կրակի տակ է». Վարուժան Գեղամյան
Թուրքագետ Վարուժան Գեղամյանն իր տելեգրամյան ալիքում գրել է.
«Ըստ տեղի բնակիներից եկող տեղեկատվության՝ Սոթքում ավերված տներ կան, Կութում 1 վնասված տուն կա։ Սոթքի, Կութի վրա, Նորաբակի ուղղությամբ հենց գյուղերի` խաղաղ բնակչության վրա են կրակում։ Գեղամասարի այլ շրջաններում ևս նմանատիպ իրավիճակ է:
Գեղարքունիքի արևելքն ինտենսիվ կրակի տակ է»։