«Պատասխանեք հետեւյալ հանգուցային հարցերին». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«1. Ո՞նց է ստացվում, որ ԱՄԲՈՂՋ աշխարհը «ողջունում» էր հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական սիլիբիլին, «երկխոսությունն ու տարածաշրջանային խաղաղությանն ուղղված ջանքերը», ու աշխարհի աչքի առաջ Ալիեւը հանդգնում է հերթական ռազմական օպերացիան իրականացնել մեր դեմ։

2. Ո՞նց է ստացվում, որ Նիկոլ-Ալիեւ հանդիպումներից հետո աշխարհում բոլորն ուրախ եւ երջանիկ են, բայց Ադրբեջանը կրկին չի խորշում ուժի կիրառումից։

3. Ո՞նց է ստացվում, որ մեզ ստորացնելու գնով տանում են «խաղաղության դարաշրջանի», բայց փոխարենը բերում են նոր արյուն, նոր ցավ եւ նոր պատերազմներ։

Ես չեմ պատրաստվում ընկնել պատրանքների եւ «դեժա վյուների» մեջ։ 44-օրյայի վերքերս չեն ամոքվել։

Փառք հայ զինվորականին։
Անեծք դավաճան սրիկային։
Ամոթ մեզ, որ այս օրին ենք»։

Տեսանյութեր

Լրահոս