Էրդողանը պատրաստվում է Պուտինին կրկին առաջարկել հանդիպել Զելենսկու հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 15-16-ը «Շանհայի համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովի շրջանակում հանդիպում կունենա Վլադիմիր Պուտինի հետ և կրկին նրան կառաջարկի Թուրքիայում հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Այս մասին հայտնում է թուրքական Hürriyet-ը:

Տեղեկության համաձայն՝ Էրդողանը ուղերձ կփոխանցի իր ռուս գործընկերոջը, որ Թուրքիան շարունակելու է գործադրել բոլոր ջանքերը պատերազմը դադարեցնելու համար։

Բացի այդ, ՌԴ և Թուրքիայի նախագահների առաջիկա հանդիպման օրակարգի հիմնական կետերից մեկը լինելու է «հացահատիկային միջանցքի» թեման։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930