Բաժիններ՝

ԵՄ-ն պետք է բազմազանացնի առեւտուրը ՌԴ-ից կախվածության նվազեցման համար. ԵՀ

Եվրամիությունը պետք է բազմազանացնի առեւտուրը՝ հումքի կարեւորագույն տեսակների ոլորտում՝ Ռուսաստանից կախվածության նվազեցման համար: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի առեւտրի հարցերով գլխավոր տնօրեն Սաբինա Վեյնանդը սեպտեմբերի 12-ին Financial Times թերթում հրապարակված հարցազրույցում:

Ուկրաինայի հակամարտությունը, նրա խոսքով, արագացրել է Միության միջազգային առեւտրական համագործակցության ընդլայնումը: «Մենք պարզեցինք, որ Ռուսաստանից կախված ենք ոչ միայն հանածո վառելիքի, այլեւ հումքի մի շարք այլ կարեւորագույն տեսակների գծով,- ընդգծել է նա:- Մենք չեն կարող դա մեզ թույլ տալ»:

Բացի դրանից, Վեյնանդի խոսքով՝ կա «որոշակի կախվածություն Չինաստանից, եւ այստեղ մենք նույնպես պետք է զգույշ լինենք. երբեք չգիտես, թե դա երբ կարող է զենք դառնալ»: Ինչպես ավելի վաղ նշել է Միությունում նախագահող Չեխիայի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Յոզեֆ Սիկելան, Եվրոպայի հանդեպ կարող է ծառանալ խոշորագույն տնտեսական ճգնաժամը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս