Բաժիններ՝

US Open-ի կանանց մենախաղի հաղթողը Իգա Շվյոնտեկն է

Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա հերթական մրցաշարի` ԱՄՆ բաց առաջնության կանանց մենախաղի չեմպիոնը Իգա Շվյոնտեկն է:

Նյու Յորքում ընթացող ԱՄՆ բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչում մրցեցին Լեհաստանից Իգա Շվյոնտեկը և Թունիսից Օնս Յաբուրը: 1 ժամ 45 րոպե ձգված մրցախաղի արդյունքում Իգա Շվյոնտեկը հաղթեց երեք սեթերից հետո` 6:2, 7:6 (7:5) հաշվով:

Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» 4 հիմնական մրցաշարերից մեկն է, որն անցկացվում է 1881 թվականից: Այս տարի մրցաշարի մրցանակային ֆոնդը ռեկորդային է՝ 60 միլիոն ԱՄՆ դոլար: US օpen-ի տղամարդկանց մենախաղերի գործող չեմպիոնը Դանիիլ Մեդվեդևն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս