Բաժիններ՝

Սննդաբանը բացահայտել է սննդի ու ալկոհոլի ամենավտանգավոր համադրությունը

Սեղանի մոտ խորհուրդ է տրվում խուսափել յուղոտ մթերքների հետ ալկոհոլ օգտագործելուց, քանի որ նման համադրությունը բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վիճակի վրա։ Միևնույն ժամանակ, ամենավնասակար համադրությունը փրփրացող ալկոհոլային խմիչքներն են և շատ յուղոտ և աղի մթերքները, «Իզվեստիային» ասել է ընդհանուր պրակտիկանտ, СМ-Клиника-ի դիետոլոգ Ելենա Տիխոմիրովան։

Բժիշկը պարզաբանել է, որ չափից ավելի ճարպերի, սպիտակուցների և ածխաջրերի ընդունումը կարող է բարձրացնել աղիքային ճնշումը, իսկ դա, իր հերթին, կարող է առաջացնել վտանգավոր իրավիճակ՝ «սուր պանկրեատիտ» կամ «ենթաստամոքսային գեղձի նեկրոզ»։

Տիխոմիրովան հիշեցրել է, որ ալկոհոլի մեծ քանակությունը ծանրաբեռնում է ավշային համակարգը՝ խտացնելով արյունը, ինչը մեծացնում է թրոմբոզի վտանգը։ Նա նաև նկատել է, որ ալկոհոլային խմիչքների և ճարպային մթերքների չափից ավելի օգտագործումը բացասաբար է անդրադառնում լյարդի աշխատանքի վրա։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Լուսանկարը՝ Alexander Naglestad, unsplash

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս