Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորումը. Ուշակով

Նիկոլ Փաշինյանն Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը:

«Նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով քննարկում։ Ռուսաստանը շարունակում է աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ նախագահների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։ Ռուսական խաղաղապահ զորակազմն ապահովում է անվտանգությունը տարածաշրջանում», – ասել է Ուշակովը։

Տեղեկացվում է, որ կողմերը կքննարկեն նաև ռուս-հայկական հարաբերությունների առանցքային ասպեկտները, ներառյալ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։

Տեսանյութեր

Լրահոս