Արցախի ՊԲ-ն հերքում է ադրբեջանական կեղծիքը
Սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 2-ին երեք անգամ գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության տարբեր հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերը, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։