Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել փոսը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Սեպտեմբերի 1-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Սևան-Ծաղկունք-Զովաբեր ճանապարհի 12-րդ կմ-ին «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել փոսը. 67-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։