Միջադեպը դեռ պետք է մարսվի ընտրողների կողմից. սոցիոլոգ
168.am-ի հետ զրույցում, ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը ստվեր կգցի Հանրապետական կուսակցության «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսի վրա, թե՞ ոչ, «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց.
«Չեմ կարող ասել, թե Հայրիկյանի դեմ կրակոցներն ազդեցություն չեն ունենա կարգախոսի իմաստի վրա: Բայց միանշանակ ասել, որ ՀՀԿ-ի վարկանիշը սրանով կնվազի՝ սխալ է: Այս միջադեպը դեռ պետք է մարսվի ընտրողների կողմից, որից հետո նոր՝ հետք թողնի կամ չթողնի Հանրապետականի վարկանիշի վրա: Իսկ սա շատ բարդ պրոցես է: Մենք կանցկացնենք հետազոտություն՝ իմանալու համար, թե արդյո՞ք ՀՀԿ-ի վարկանիշը անփոփոխ կմնա կրակոցներից հետո, թե՞ ոչ»։