Բաժիններ՝

Այսօր ուժեղացված ծառայություն է իրականացվելու Երևանում և մարզերում

Սեպտեմբերի 1-ին մեկնարկում է նոր ուսումնական տարին:

Ոստիկանության պարեկային ծառայությունը հասարակական կարգի պահպանության և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուժեղացված ծառայություն է իրականացնելու մայրաքաղաքի ու մարզերի դպրոցամերձ տարածքներում ու փողոցներում: Նպատակը մեկն է՝ ապահովել երեխաների անվտանգությունը:

Վարորդներին կոչ ենք անում պահպանել երթևեկության կանոններն ու բացառել արագության գերազանցումը դպրոցամերձ տարածքներում: Ծնողներին, մանկավարժներին կոչ ենք անում ուշադիր լինել երեխաների հանդեպ:

Շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ և մաղթում հաջողություններ:

Արթուր Ումրշատյան
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս