Բաժիններ՝

Ավստրիայում հացի բազմաթիվ փռեր փակվելու սպառնալիքի տակ են գտնվում էներգառեսուրսների գների աճի պատճառով

Ավստրիայում հացի փռերի մեծ մասը փակվելու եզրին է գազի եւ էլեկտրաէներգիայի գների կտրուկ աճի պատճառով: Այդ մասին հայտարարել է Ավստրիայի Էկոնոմիկայի պալատի հացթուխների դաշնային ասոցիացիայի ղեկավար Յոզեֆ Շրոտը:

«Էներգածախսերը գրեթե տասն անգամ ավելացել են անցյալ տարվա համեմատությամբ: Հացի բազմաթիվ փռեր դիտարկում են փակվելու հնարավորությունը»,-Շրոտի խոսքը մեջբերում է PULS 24 հեռուստաալիքը:

Հեռուստաալիքը նշում է, որ հացաթխման արդյունաբերությունը շատ էներգիա է պահանջում վառարանների եւ խմորի հովացուցիչների աշխատանքի համար: Առեւտրի եւ արհեստագործությունների դաշնային վարչության տվյալներով՝ համեմատաբար շահավետ պարտավորագրերով աշխատող հացի ոչ մեծ տարածաշրջանային փռի համար էներգիայի ծախսերն աճել են՝ տարեկան 17,6 հազար եվրոյից հասնելով 54 հազար եվրոյի:

Ավստրիայի էկոնոմիկայի պալատի տվյալներով՝ գազի գները տարեսկզբից աճել են՝ 1 կիլովատ ժամի դիմաց 2,9 ցենտից հասնելով 23-28 ցենտի՝ կախված պարտավորագրից կամ 38,3 ցենտի՝ կանխիկ շուկայում:

Այդ նույն ժամանակաշրջանում էլեկտրականությունը 5 ցենտից թանկացել է մինչեւ 20-70 ցենտ (կախված մատակարարից եւ պարտավորագրից): Հացահատիկի եւ ալյուրի գները նույնպես կտրուկ աճել են վերջին ամիսներին, նշում է ալիքը:

Ցորենի գինը Փարիզի Euronext ապրանքային ֆյուչերսների սակարանում վերջերս 1 տոննայի դիմաց կազմել է 330 եվրո, ինչը 32 տոկոսով ավելի է անցյալ տարվա այդ նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս