Բաժիններ՝

Բաղդադում զինված ընդհարումների զոհերի թիվը հասել է 30-ի. Al Hadath

Իրաքի մայրաքաղաքում առնվազն 30 մարդ է զոհվել զինված ընդհարումների հետեւանքով: Օգոստոսի 30-ին այդ մասին հաղորդել է Al Hadath հեռուստաալիքը: Ավելի վաղ հաղորդվել էր 20 զոհվածների մասին: Իրաքի Rudaw հեռուստաալիքի վարկածով՝ բախումների ընթացքում տուժել է առնվազն 380 մարդ:

Օգոստոսի 30-ի առավոտյան հաղորդումներ են ստացվել Բաղդադի «կանաչ գոտու» հրթիռակոծման մասին, որտեղ գտնվում են կառավարական հիմնարկությունները եւ օտարերկրյա պետությունների դեսպանատները: Sky News Arabia հեռուստաալիքը տեղեկացրել է, որ հարվածը հասցվել է չորս հրթիռներով: Օգոստոսի 29-ին շիաների իմամ Մուքթադա աս Սադրի հարյուրավոր կողմնակիցներ, որը հայտարարել է քաղաքականությունից իր հեռանալու մասին, գրավել են Բաղդադի «կանաչ գոտին», շրջապատել Հանրապետության պալատը եւ մտել շենք:

Չնայած ամբողջ երկրում սահմանված պարետային ժամին, մայրաքաղաքում եւ Իրաքի մի քանի տարածաշրջաններում շարունակվում են բախումները:

Ինչպես օգոստոսի 30-ին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը, այն շրջանում, որտեղ գտնվում է Իրաքի խորհրդարանի շենքը, կիրառվել են RBG-6 նռնականետեր:

Al Jazeera հեռուստաալիքի տվյալներով, Իրաքի կառավարության եւ մի շարք քաղաքական ուժերի առաջնորդներ օգոստոսի լույս 30-ի գիշերը բանակցություններ են վարել «կանաչ գոտում» հրադադարի շուրջ, սակայն ձեռք բերված համաձայնությունների մասին տեղեկատվություն չեն հայտնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս