«Պատրաստվենք Իվանյանը փրկելուն դավաճանության սանդուղքից». Իշխանյան

Ռեժիսոր, հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2020թ․ նոյեմբերի 9-ից սկսած, երբ հիմնավորվեց, որ սրանք դավաճան են, թվում էր, թե կենդանական աշխարհի ստորության վերջին սահմանն են հատել, ու ուղղակի կարելի ա ամրագրել, որ դավաճան են ու վերջ, դրանից հետո ստորության աճման աստիճան չկա։

Բայց արի ու տես, որ սրանք ցույց տվեցին, որ դավաճանությունից հետո էլ դավաճանության աճման աստիճան գոյություն ունի։ Խնդրեմ, Բերձորն ու Աղավնոն հանձնելու դավաճանության աճման աստիճանը, ըստ նրանց վարքի։
Դավաճանության առաջին աստիճանն է Բերձորի ու Աղավնոյի բնակիչներին ասելը՝ լքեք ձեր տները։
Երկրորդ աստիճանն է համոզելը, որ եթե լքեն տները, դրա դիմաց փող կտան։
Երրորդ աստիճանն է՝ եթե տները վառեք, փող չենք տա։

Չորրորդ աստիճանն է՝ տները պետք է կանգուն թողնել, որ Ադրբեջանը զինավան սարքի։

Եվ այս դավաճանության աստիճանում ներգրավված են եղել, թե պետական պաշտոնյաներ, թե բնակիչներ, թե լրատվամիջոցներ, որ մենակ թե տներն առոք-փառոք հասնեն հայերի ցեղասպանության հեղինակներին։

Այսպիսով, պարզվեց, որ դավաճանությունից հետո էլ դեռ աճելու տեղ կա։
Պատրաստվենք Իվանյանը փրկելուն դավաճանության սանդուղքից»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031