Պուտինը հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հեռախոսազրույց կունենան երկու երկրների միջև բարեկամության պայմանագրի 25-ամյակի կապակցությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ հոբելյանական օրվան նվիրված զրույցը նաև «առկա հարցերի ընթացքը քննարկելու լավ հնարավորություն կդառնա»։
«Այսօր շատ կարևոր օր է Ռուսաստանի և Հայաստանի համար. 25 տարի առաջ մեր երկրների միջև բարեկամության պայմանագիր ստորագրվեց, և այսօր՝ օրվա երկրորդ կեսի սկզբին, նախագահ Պուտինն այս կապակցությամբ հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ»,- ասել է նա։