ՍԱՏՄ-ն վերացրել է հրուշակեղենի արտադրության առանձին գործառույթի կասեցումը
![](https://168.am/wp-content/uploads/2022/08/302129923_437724345058623_7816686111048297291_n.jpg)
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Սիմաո» ՍՊԸ-ին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասի առանձին գործառույթի կասեցումը (Երևան, Փափազյան 21/95):
ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները կրկնաստուգմամբ փաստել են, որ նախկինում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի բոլոր խախտումները վերացվել են: