Բաժիններ՝

Գիտնականները նշել են հակատարիքային ամենաարդյունավետ սննդային հավելումը

Բեյլորի բժշկական քոլեջի գիտնականներն ապացուցել են, որ GlyNAC պարունակող հավելումները՝ գլիկինի և N-ացետիլցիստեինի համադրությունը, դանդաղեցնում են ծերացումը և կանխում տարիքային հիվանդությունների զարգացումը: Ըստ shantnews-ի՝ հետազոտության արդյունքները հրապարակված են The Journals of Gerontology Series A-ում:

Հետզոտությանը մասնակցել է 24 տարեց և 12 երիտասարդ: Առաջինները բաժանվել են 12 հոգուց բաղկացած երկու խմբի, որոնցից մեկը ստացել է պլացեբո, իսկ մյուսը՝ GlyNAC 16 շաբաթվա ընթացքում։ Երիտասարդ կամավորները երկու շաբաթվա ընթացքում ստացել են միայն GlyNAC: Պարզվել է, որ հավելումները հակադարձում են անառողջ ծերացման նշանները, ինչպիսիք են օքսիդատիվ սթրեսը, գլուտատիոնի անբավարարությունը, միտոքոնդրիալ դիսֆունկցիան, բորբոքումը, ինսուլինի դիմադրությունը, գենոմի վնասը և ցողունային բջիջների քայքայումը:

GlyNAC-ը բարելավում է մկանների ուժը, քայլելու արագությունը, ֆիզիկական տոկունությունը, ինչպես նաև նորմալացնում է արյան ճնշումը։ Մարդկանց մոտ փոփոխությունները նման էին մկների մոտ նախնական ուսումնասիրություններով նկատված փոփոխություններին, որոնք ցույց տվեցին բարելավումներ այնպիսի օրգաններում, ինչպիսիք են սիրտը, լյարդը և երիկամները: Հավելումը 24 տոկոսով ավելացրել է կենդանիների կյանքի տեւողությունը։

Հեղինակները նշում են, որ GlyNAC-ի ավելացումը տարեցների սննդակարգում 16 շաբաթվա ընթացքում անվտանգ էր: Այսպիսով, GlyNAC-ը, որը համատեղում է գլիկինի և ացետիլցիստեինի հակաօքսիդանտ ազդեցությունները, արդյունավետ սննդային հավելում է, որը բարելավում և վերացնում է տարիքային բազմաթիվ անոմալիաները՝ նպաստելով ծերացող մարդկանց առողջությանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս