Փնտրվում է Զապո մականունով հայտնի ՔՊ թեկնածուն․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․
Քաջարան համայնքում եւս սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված։ Քաջարանի համայնքապետի ՔՊ թեկնածուն, որի մասին դեռ 2 ամիս առաջ էին հայտարարել՝ Արմեն Առաքելյանը՝ «Զապո» մականունով, Քաջարանում չի երեւում, հանրային որեւէ միջոցառման չի մասնակցում։
Նա գործարար է, հյուրանոց ունի, ապրում է Երեւանում, սակայն հաշվառված է Քաջարանում։ Նախօրեին նա մասնակցել է ԶՊՄԿ-ի Սիսիանի քարի գործարանի բացմանը, ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Խուդոլիի կողքին է եղել։ Թերեւս փորձել է տպավորություն ստեղծել, որ իրեն ընտրելու դեպքում քաջարանցիներին կոմբինատում աշխատանքով կապահովի։ Հիշեցնենք, որ նրա մրցակիցը գործող համայնքապետ, վարդերի սիրահար Մանվել Փարամազյանն է։
Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։