«Այստեղ Մոսկվայի ու Նուր֊Սուլթանի շահերի բախումը գնալով անխուսափելի է դառնում». Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «SOCAR-ը չի գալիս Հայաստան, քանի որ հասկանում է՝ «Роснефть»-ի հետ մրցելու համար չունի անհրաժեշտ ռեսուրս։ SOCAR-ը չունի բենզինի ու դիզվառելիքի արտադրության բավարար միջոցներ, ու ստիպված է բավարարվել հիմնականում ռուսական ու մասամբ եվրոպական վառելիքով (չհաշված 1970֊ականներին կառուցված Ալիևի անվան նավթավերամշակման գործարանում արտադրվող աղբը)։

Սակայն դրա փոխարեն Հայաստան է գալիս SOCAR-ի առանցքային գործընկեր՝ ղազախական «Կազմունայգազը», որն ուղղակիորեն մասնակցելու է ազերիներին հանձնված հայկական տարածքներում ենթակառուցվածքների ձևավորման գործին (օրերս Բաքվում դրա մասին հայտարարեց Տոկաևը՝ կնքելով Ալիևի հետ երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր ու եղբայր֊քացաքներ հռչակելով Շուշին ու ղազախական Թուրքեստան)։

Հիշեցնեմ, որ ս.թ. մայիսին Նուր֊Սուլթանը վավերացրեց հայ֊ղազախական համաձայնագիրը բենզինի ու դիզվառելիքի մատակարարման վերաբերյալ։ Իհարկե, ենթադրվում է, որ մատակարարումներն իրականացվելու են մնացորդային սկզբունքով՝ հաշվի առնելով հայաստանյան շուկայում “Роснефть”-ի ազդեցությունը, միաժամանակ՝ գործարքին խանգարում է նաև միջազգային էներգետիկ ճգնաժամը, որի հետևանքով ղազախները արգելել են մինչև տարեվերջ նավթամթերք արտահանել։

Սակայն խնդիրը գտնվում է բացառապես երկարաժամկետ ռազմավարական պլանավորման տիրույթում։ Իսկ այստեղ Մոսկվայի ու Նուր֊Սուլթանի շահերի բախումը գնալով անխուսափելի է դառնում»։

Տեսանյութեր

Լրահոս