Բաժիններ՝

Վրաստանը բյուջեի թափանցիկության մասին IBP-ի վարկանիշային աղյուսակում 55-րդն է

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Internatinal Budget Partnership (IBP) միջազգային կազմակերպությունը հրապարակել է 2012 թվականին բաց բյուջե ունեցող երկրների վարկանիշային աղյուսակը: Դրանում ընդգրկվել է 100 երկիր, որոնցում բնակվում է աշխարհի բնակչության կեսը:

77 երկիր էլ չի հայտնվել դրանում, քանի որ նրանց բյուջեն չի համապատասխանել բյուջեի թափանցիկության հիմնական չափորոշիչներին: IBP-ի այս փորձագիտական վերլուծությունն անցկացվում է երկու տարին մեկ անգամ:

Վրաստանը հնարավոր 100 միավորներից ստացել է 55 միավոր, և հանգրվանել է 55-րդ հորիզոնականում: Ամենալավ ցուցանիշն ունի Նոր Զելանդիան՝ 93 միավոր, ապա գալիս են ՀԱՀ-ը՝ 90 միավոր, Մեծ Բրիտանիան՝ 88 միավոր, Շվեդիան՝ 84 միավոր, Նորվեգիան՝ 83 միավոր և Ֆրանսիան՝ 83 միավոր:

Վրաստանի հետ նույն (42-60 միավոր ստացածների) խմբում են ընդգրկվել Իտալիան՝ 60 միավոր, Լեհաստանը՝ 59 միավոր, Աֆղանստանը՝ 59 միավոր, Ուկրաինան՝ 54 միավոր, Հոնդուրասը՝ 53 միավոր, Մոնղոլիան՝ 51 միավոր, Ղազախստանը՝ 48 միավոր, Մալին՝ 43 միավոր, Ադրբեջանը՝ 42 միավոր և այլն:

Ռուսաստանը հայտնվել է երկրորդ (61-80 միավոր վաստակածների) խմբում՝ 74 միավոր, իսկ ԱՄՆ-ի ցուցանիշն է՝ 79 միավոր: Թուրքիան 50 միավորով զբաղեցրել է 50-րդ տեղը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս